«  Հունվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Աշոտ Սարգսյան. ԳՈՐԾԱՐՔԻ շրջանակը լրացվում է

Աշոտ Սարգսյան. ԳՈՐԾԱՐՔԻ շրջանակը լրացվում է

Նիկոլի դեմ հեռուներից «անողոքաբար մարտնչող» Միշիկի (Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինսայան) եղբայրը (խմբ. Գրիգոր Մինասյան) նշանակվել է Աարդարադատության փոխնախարար։ Թվում է՝ սենսացիոն, անբացատրեի մի բան։ Բայց անգամ բնության մեջ անբացատրելի բաներ չեն լինում...

Ամիսներ առաջ այսպիսի մի գրառում էի արել.
«Ոչ մի հրեշտակ չէր կարող փրկել Ն. Փաշինյանին իր վարած խայտառակ քաղաքականության հետեւանք պատերազմից ու դրա բերած արհավիրքներից հետո։ Ոչ միայն փրկել՝ դեռ նորից իշխանություն պարգեւել։ Դա կարողացավ անել Ռ. Քոչարյանը։
Ոչ մի հրաշագործ չէր կարող տասը տարի քաղաքական կոմայի մեջ գտնվող Ռ. Քոչարյանին վերակենդանացնել։ Ոչ միայն վերակենդանացնել, այլ նաեւ խորհրդարան բերել որպես երկրորդ քաղաքական ուժ։ Դա կարողացավ անել Ն. Փաշինյանը։
Սրանք հիմա արդեն տարածված պատկերացումներ են։
Անհնար է մտածել, որ սա պատահականությունների արդյունք է, այլ ոչ թե ԳՈՐԾԱՐՔ, մի գործարք՝ որը կարողացավ երկուստեք այդչափ շահեկան ու կենսական լինել՝ համատարած խաբելով ու մոլորեցնելով մի ամբողջ ժողովրդի»։

Հիմա այս փաստով ընդամենը լրացվում է հիշածս «ԳՈՐԾԱՐՔԻ» շրջանակը։ Այսինքն՝ այդ ԳՈՐԾԱՐՔԸ ունի նաեւ երրորդ կողմ, երրորդ գլխավոր դերակատար։ Եւ ողջ մի ժողովրդի մոլորեցրած թատերական այս ներկայացման դերակատարներն ստացել եւ ստանում են իրենց «վաստակի» չափով։ Տրամաբանական ու բանական այլ բացատրություն դժվար է գտնել։

ՀԱԿ վարչության անդամ Աշոտ Սարգսյան