«  Նոյեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Ատոմակայանը կկանգնի 140 օրով. էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա՞

Ատոմակայանը կկանգնի 140 օրով. էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա՞

Աննախադեպ երկար՝  140 օրով կանգնելու է Հայաստանի ատոմակայանի աշխատանքը։ Այս մասին ԱԺ-ում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։ Նա նշել է, որ ատոմակայանի կանգը նախատեսված էր 45 օրով, բայց տևելու է 140 օր։

«Բավական ծանր տարի է սպասվելու, այս պահին դեռ չեմ ուզում կոնկրետ թվային գնահատականներ տալ, բայց, այո, Հայաստանի էլեկտրական ցանցերի մասով ունենք խնայողություններ։ Կորուստները նվազեցվելու են շուրջ ավելի քան 2,5 տոկոսից, որը 4-5 մլրդ դրամ է։ Այսինքն՝ այդքան դրական խնայողություն ենք ունենալու, բայց միաժամանակ դրան զուգահեռ 2021 թվականին նախատեսվում են ատոմակայանի կյանքի երկարաձգման ամենամեծ աշխատանքները։ Եվ աննախադեպ երկար կանգնելու է ատոմակայանը՝ մոտ 140 օր՝ սովորաբար նախատեսված 45 օրվա փոխարեն։ Եվ իր կանգառի ժամանակ չարտադրված էլեկտրաէներգիան փոխարինվելու է ՋԷԿ-երում արտադրված էլեկտրաէներգիայով»,- նշել է Բաղրամյանը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում