Հայաստան
Այսօր կայացել է Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը
Այսօր՝ փետրվարի 11-ին, կայացել է Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը։
Համագումարն ընտրեց նոր նախագահ և խորհուրդ։ Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ։
Վաղը՝ փետրվարի 12-ին, 13։00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահաներգային համալիրում տեղի կունենա կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, որի ժամանակ կհայտարարվի կուսակցության վարչապետի թեկնածուի անունը։
Լրացված
Սամվել Կարապետյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն է: Այս մասին հայտարարվեց կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ։


