«  Փետրվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Яндекс.Метрика

Այսօր Սուրբ Վալենտինի օրն է

Այսօր Սուրբ Վալենտինի օրն է

Սուրբ Վալենտինի օրը  (Valentine's Day) կամ Բոլոր սիրահարների օրը տոն է, որը փետրվարի 14-ին նշում են աշխարհի կաթոլիկները։ Այն առաջին անգամ հիմնել է Հելասիուս 1-ին Հռոմի պապը 496-ին և ավելի ուշ՝ 1969-ին, հանվել է Կաթոլիկ տոների օրացույցից։ Ներկայումս այն տոնում են աշխարհի մոտ 100 երկրում (հիմնականում արևմուտքի երկրներում)։ Սուրբ Վալենտինի օրը համարվում է աշխատանքային օր բոլոր երկրների համար։

Վալենտինի օրն ի սկզբանե նշվել է որպես պատարագային տոն՝ նվիրված վաղ քրիստոնեական շրջանի սրբերից մեկի՝ Սբ. Վալենտինիուսի հիշատակին։ Վերջինիս, ըստ ավանդության, դատապարտել էին մահվան զինվորներին գաղտնի պսակադրելու համար։ Ավանդությունն ասում է, որ կալանավայրում նա բուժել է բանտապետի աղջկան, որին էլ հետագայում սիրահարվել է։ Նշվում է նաև, որ մինչև իր դատավճիռն ի կատար ածվելը, նա հրաժեշտի նամակ է թողնում սիրած էակին, որի վերջում գրված է լինում՝ «Քո Վալենտին»։

Ալ սրտիկի տեսքով Վալենտինի բացիկները հիմա շատ հայտնի են՝ որպես Սիրահարների օրվա խորհրդանշական նվեր։

Իսկ առաջին բացիկի ստեղծումը վերագրում են Օռլեանի հերցոգին։ 1415 թվականին մենախցիկում ձանձրանալիս նա սիրային բացիկներ է գրել կնոջը։

Իսկ ամենամեծ տարածումը Վալենտինյան բացիկները ստացել են արդեն 18-րդ դարում։

Այսօր Սբ. Վալենտինի օրը աշխարհի շատ երկրներում պաշտոնապես նշվում է որպես սիրահարների տոն։