«  Հոկտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика


Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացվի՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի (տեսանյութ)

Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացվի՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի (տեսանյութ)

Ազատության հրապարակում հաջորդ շաբաթ հանրահավաք է լինելու ի աջակցություն Սամվել Կարապետյանի։ «Գնալու ենք` պահանջելու արդարադատություն, գնալու ենք` պահանջելու ազատություն, արդարություն Սամվել Կարապետյանի համար»,– «Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովի ժամանակ հայտարարեց շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանը։

24news.am-ի փոխանցմամ, ըստ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի»՝ իրավապահները պատրաստվում են երկարաձգել Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին իրավապահները ձերբակալեցին, իսկ դատարանը հետո կալանավորեց խոշոր գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին սահմանադրական կարգի տապալման կոչի մեղադրանքով միայն այն բանի համար, որ վերջինս, հանդես գալով ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու, հարցազրույցում ասել էր, որ «մեր ձևով կմիջամտենք» խնդրին, եթե քաղաքական գործիչները չկարողանան իրականացնել այդ գործառույթը։

Նշենք, որ Կարապետյանի ձերբակալությանը նախորդել էր Նիկոլ Փաշինյանի սպառնալից գրառումները Կարապետյանի հասցեին, որը փաստաբանները գնահատում են իբրև քննությանն ուղիղ միջամտելու և իրավապահներին ուղղորդելու փորձ։ Կարապետյանի կալանավորումից հետո իշխանությունները փոփոխություններ իրականացրին օրենսգրքում և փաստացի Կարապետյան ընտանիքից խլեցին ՀԷՑ-ը կառավարելու գործառույթը՝ նշանակելով ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանին իբրև կառավարիչ։