Արցախ
Բաքուն պնդում է, թե պատրաստ է բանակցել Մինսկի խմբի շրջանակներում
«Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններ վարել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում», - նշված է Ադրբեջանի ԱԳՆ այսօր տարածած հայտարարության մեջ։
«Ադրբեջանի տեսակետը մշտապես հետևողական է եղել և հիմնված է միջազգային իրավունքի նորմերի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի վրա։ Ադրբեջանը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է դրանց կյանքի կոչման շուրջ բանակցություններ վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում», - նշված է ադրբեջանական արտգործնախարարության հայտարարության մեջ։ Տեղեկույունը հայտնում է «Ազատությունը»: