Բարսելոնայում տաքսու հայ վարորդներն առաջարկում են անվճար տեղափոխել բուժաշխատողներին
Իսպանիայի Բարսելոնա քաղաքում կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված տաքսի ծառայություն մատուցող ազգությամբ հայ վարորդները հանդես են եկել նախաձեռնությամբ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Իսպանիայում Հայասաստանի դեսպանատունը:
«Տաքսու հայ վարորդներն այս դժվար պահերին առաջարկում են անվճար տեղափոխել բուժաշխատողներին»,-նշել է դեսպանատունը՝ կիսվելով ֆեյսբուքում «Los Armenios» խմբում տեղադրված՝ բժիշկներին անվճար տեղափոխելու մասին հայտարարությունը:
Մարտին Կիրակոսյանը, Անդրանիկ Պետրոսյանը, Աբարահամ Հակոբյանը, Էդգար Ավետիսյանը, Արթուր Մարտիրոսյանը, Արմեն Ազարյանը, Հայկ Եղիկյանը, Դավիթ Փիլոսյանը և այլք հայտարարության հետ միասին հրապարակել են իրենց հեռախոսահամարները: