Տարածաշրջան
Բեյրութի նավահանգստում հողի հետազոտումը հրթիռակոծման հետքեր չի հայտնաբերել
Բեյրութի նավահանգստում վերցված հողի նմուշների հետազոտումը ցույց Է տվել, որ օբյեկտը հրթիռակոծման չի ենթարկվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 18-ին հայտնել Է Al Arabiya հեռուստաաալիքը՝ վկայակոչելով լիբանանյան աղբյուրներ:
«Նավահանգստից վերցված հողի տարրալուծումը հրթիռակոծման հետքեր չի հայտնաբերել»,- ասվում Է հեռուստաալիքի հաղորդման մեջ:
Բեյրութի նավահանգստում հուժկու պայթյունը որոտացել Է օգոստոսի 4-ին՛ Պայթյունի ալիքից ոչնչացել եւ վնասվել են տասնյակ տներ, ավելի քան 300 հազար մարդ մնացել Է անօթեւան:
Զոհվել Է 178 մարդ, տուժել՝ շուրջ 6 հազարը, տասնյակները համարվում են անհայտ կորածներ: