Բեյրութում հայեր են վիրավորվել (տեսանյութ, լուսանկարներ)
Arevelk-ը գրում է. «Այսօր Բեյրութի նավահանգստի պայթյունից վնասվել են նաեւ հայկական կառույցներ, մասնավորապես՝ ՀՅԴ Շաղզոյան կենտրոնը, որտեղ գտնվում են «Ազդակ» օրաթերթի խմբագրությունը, «Վանա Ձայն» ռադիոկայանը, Համազգայինի ցուցասրահը եւ այլ գրասենյակներ: Վնասվել են հայերին պատկանող բազմաթիվ խանութներ, կան վիրավորներ: Այս մասին տեղեկացանք Բեյրութից: Վնասների չափը ճշտվում են:
Պայթյունը ցնցել է նավահանգստին մոտ գտնվող հայաբնակ Բուրջ համուդ ավանը: Հայերին սրտապնդելու համար այս պահին Բուրջ Համուդ է այցելել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Նա քաղաքապետ Մարտիկ Պողոսյանի և այլ պաշտոնյաների հետ շրջում է թաղերով:
Բեյրութը հայտարարվել է աղետյալ քաղաք»:
Լիբանանի «Կատայիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը դարձել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի զոհ: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը։
Նաջարյանը պայթյունի հետևանքով լուրջ վիրավորում է ստացել ։ Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Տեսանյութը՝ «A1+»-ի