«  Դեկտեմբեր 2020  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Բնակչության 90 տոկոսի համար էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրանա

Բնակչության 90 տոկոսի համար էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրանա

Հայաստանում նախատեսվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում՝ 3 դրամի չափով, սակայն այս փոփոխությունը կվերաբերի միայն բնակիչ սպառողների 10 տոկոսին, բիզնեսին, որոնք սպառում են ամսական 400 կվտ/ժամից ավելի էլեկտրաէներգիա: «Արմենպրես»-ի հետ զրույցում նախատեսվող թանկացմանն ու դրա պատճառներին անդրադարձավ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը:

Անդրադառնալով բացասական գործոնային ազդեցություններին՝ Ուլիխանյանը մասնավորապես նշեց, որ փոխվել է էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքը:

«2021-ի ընթացքում ատոմակայանը պետք է ավելի երկարատև կանգնի՝ շահագործման ժամկետի երկարաձգման նպատակով նորոգման աշխատանքների համար: Արդյունքում շուրջ 560 մլն կվտ/ժամ պակաս էլեկտրաէներգիա է առաքելու, քան նախատեսված էր գործող սակագնի հաշվարկում: Այդ 560 մլն կվ/ժամը փոխարինվելու է ՋԷԿ-երի արտադրանքով»,-ասաց նա:

Նաև կանխատեսվում էր, որ Արցախից 330 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա ներկրելու հնարավորություն կլինի, սակայն պատերազմական գործողություններից հետո դա հնարավոր չէ:

«Գերակշիռ մասը, ինչքան գիտեմ, մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Արդյունքում էլեկտրաէներգիան՝ թե ատոմակայանի պակաս առաքած, թե այն, որը հնարավոր էր ներկրել Արցախից, փոխարինվում են ՋԷԿ-երով, որոնք ավելի թանկ են: Եվ դա ընդհանուր համակարգի վրա բերում է բացասական ազդեցություն, խոսքը 16.5 մլրդ դրամի մասին է, ինչն էլ վերջնական սպառողի սակագնի վրա 3.4 դրամ է արժենում»,-ասաց վարչության պետը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։