«  Նոյեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика


CSI. «Աղոթքի նախաճաշի» և ձերբակալությունների համադրությունը չափազանց խոսուն է (տեսանյութեր)

CSI. «Աղոթքի նախաճաշի» և ձերբակալությունների համադրությունը չափազանց խոսուն է (տեսանյութեր)

Christian Solidarity International կազմակերպության ասուլիսը Երևանում, նոյեմբերի 15, 2025։ Ջոել Վելդկամփը՝ աջից

Christian Solidarity International (CSI) կազմակերպության ներկայացուցիչներին չեն թույլատրել այցելել չորս կալանավորված հայ հոգևորականներին և նրանց կողմնակիցներին. այս մասին այօր Երևանում կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց կազմակերպության հանրային քարոզչության տնօրեն Ջոել Վելդկամփը՝ նշելով, որ իրենք նման խնդրանք էին ներկայացրել արդարադատության նախարարությանը։

Վելդկամփը, որը Հայաստանում է «Ազգային աղոթքի նախաճաշին» մասնակցելու նպատակով, ասաց.
«Մենք դիմել էինք արդարադատության նախարարություն, և այսօր մեզ տեղեկացրին, որ դիմումը մերժվել է:Մենք ցանկանում էինք տեղեկանալ նրանց ֆիզիկական և հոգեկան վիճակի մասին և տեղեկություններ հավաքել մարդու իրավունքների զեկույցի համար»։

Ջոել Վելդքամփն ահազանգում է, որ Հայաստանի իշխանությունը բանտ է նետել 4 հոգևորականի, եկեղեցու ավելի քան 20 աջակցի. «Սրանք քաղաքական հետապնդումներ են, նրանք քաղաքական բանտարկյալներ են»:

Վելդկամփն ընդգծում է, որ «Աղոթքի նախաճաշի» և ձերբակալությունների համադրությունը չափազանց խոսուն է. «Թվում է՝ կառավարությունը ցանկանում է միջազգային հարթակում ներկայանալ որպես հավատքի պաշտպան, բայց ներքին կյանքում կտրում է Հայ եկեղեցու թևերը»։

«Հայ առաքելական եկեղեցին, որ միշտ իր ազգի կողքին է եղել, ճնշման տակ է»: Մամուլի ասուլիսի ժամանակ նշել է  Միջազգային Քրիստոնեական համերաշխության կազմակերպության նախագահ Ջոն Էյբները։

«Ճնշումները նպատակ ունեն դարեր շարունակ ժողովրդին և ազգին ծառայած Հայ առաքելական եկեղեցուն ենթարկեցնել պետությանը»։

Ավելին՝ 168.am-ի տեսանյութերում.