Դատավոր Դավիթ Բալայանի որոշմամբ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ (տեսանյութ)
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, մերժել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Քննչական ծառայության միջնորդությունը։ Այս մասին «Հետք»-ը տեղեկացավ դատարանից։ Այսինքն՝ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ։
Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 -րդ հոդվածի 3-րդ կետով (առևտրային կաշառք)։
Դատավոր Դավիթ Բալայանը՝ ժողովրդի կողմից դատարանների շրջափակման օրը, փորձում էր դատարան մտնել պատուհանով, սակայն ցուցարարները նրան խոչընդոտեցին և նա վայր ընկավ։ Նրա հայրը՝ ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանն է, հիշեցնում է armlife.am-ը: