Դավիթ Տոնոյանը` իր հնարավոր հրաժարականի լուրերի մասին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն արդարացված չի համարում լուրերը, թե ինքը պատրաստվում է հրաժարական տալ: Տոնոյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:
Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե, լուրերի համաձայն, ինքը պատրաստվում է հրաժարական տալ, Տոնոյանն ասաց՝ չկա նման բան:
«Լուրերն արդարացված չեն»,-ասաց Տոնոյանը:
Հարցին, թե արդյոք նման քննարկում չի՞ ունեցել վարչապետի հետ, Տոնոյանը պատասխանեց՝ որևիցե:
Անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստին՝ նախարարն ասաց, որ ինքը չի կարող որևէ մեկնաբանություն տալ:
«Դա իմ իրավասությունը չէ, Վանեցյանը դա կանի ժամանակին»,-նշեց նա:
Հարցին, թե արդյոք սպասվո՞ւմ է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրաժարականը՝ Տոնոյանն ասաց.
«Ես տեղյակ չեմ: Եվ ես հերքում եմ, որ Ազգային անվտանգության խորհրդում այդ թեմայի վերաբերյալ որևէ քննարկում է եղել»,- նշեց նա:
Անդրառնալով իր և Նիկոլ Փաշինյանի փոխհարաբերություններին՝ Տոնոյանը նշեց՝ չեն կարող լինել տարաձայնություններ:
«Շատ սինխրոնիզացված... աշխատանք է ծավալվում»,-ասաց Տոնոյանը։
Նա նշեց նաև, որ ՊՆ-ում բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններ չեն սպասվում: