Քաղաքական
Դավիթ Տոնոյանը հրաժարական է տվել. «Արմենպրես»
«Արմենպրես»-ի տեղեկությունները հաստատում են ավելի վաղ լրատվամիջոցների տարածած լուրը, որ ՀՀ պաշտպանությանն նախարար Դավիթ Տոնոյանը հրաժարական է տվել:
Lրատվամիջոցները նաև նշում են, որ Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնում կփոխարինի ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը:
Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարար է նշանակվել 2018 թվականի մայիսի 11-ին: Մինչ այդ նա զբաղեցրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը:
Վաղարշակ Հարությունյանը պաշտպանության նախարարի պաշտոն է զբաղեցրել 1999-2000 թվականներին:
Նշենք, որ ՊՆ-ն առայժմ պաշտոնական որևէ մեկնաբանություն չի տրամադրում։ Նախագահի պաշտոնական կայքում ևս նախարարի պաշտոնանկության որոշումը հրապարակված չէ։