Ձերբակալել են Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին. (տեսանյութ). Լրացված
60-70 հոգով մտան քաղաքապետարան, պառկեցրին հատակին ու ձերբակալեցին Վարդան Ղուկասյանին․ ABC Media-ի հետ զրույցում ասել է Ղուկասյանի օգնականը։
Ըստ Մանուկյանի՝ 6-րդ վարչությունը ներխուժել է Գյումրիի քաղաքապետարանի շենք։
Թարմացված.
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չի ձերբակալվել, իր առանձնասենյակում մեկուսացված է, ArmeniaSputnik–ին հայտնեց Ղուկասյանի խոսնակ Լիլիթ Աղեկյանը։
«Այս պահին իրավապահները համայնքապետարանի շենքում են, Ղուկասյանն իր աշխատասենյակում նստած է, շտապօգնության մեքենա գնաց այնտեղ, աշխատակիցներից մեկն է վատացել։ Այստեղ են նաև ԱԺ պատգամավորներ, որոնց արգելում են մուտք գործել համայնքապետարան»,–ասաց նա։
Գյումրիի համայնքապետարանի շենքի մոտ է նաև այն ավտոբուսը, որով, սովորաբար, տանում են ձերբակալվածներին։
Լրացված
Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Գյումրիի հպարտ ու արդար ժողովուրդ,
Ժամանակն է կանգնելու մեր քաղաքի և մեր արժանապատվության կողքին։ Այս պահին քաղաքապետարանում ընթանում են գործողություններ, որոնք ուղղված են քաղաքապետին հեռացնելու։ Բայց պետք է հասկանանք՝ սա միայն մեկ մարդու մասին չէ․ սա վերաբերում է ողջ քաղաքի անկախությանը։
Պետությունը չպետք է խախտի Գյումրիի ինքնուրույնությունը։ Մենք՝ գյումրեցիներս, պարտավոր ենք պահպանել մեր քաղաքապետին ընտրելու և պաշտպանելու իրավունքը։
Միացե՛ք, խոսե՛ք, մի՛ լռեք։ Գյումրին ուժեղ է իր ժողովրդի շնորհիվ»
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին առևանգեցին ԱԱԾ հատուկ ջոկատայինները...


