Պաշտոնական
Դիմակ դրեք, որ զինվորը և թիկունքը առողջ լինեն
Հայաստանում օրեցօր ավելացող հիվանդացության դեպքերը փաստում են, որ կորոնավիրուսը ոչ մի կերպ չի նահանջել:
«Ավելին` Հայաստանի ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության նկատելի աճ` պատերազմի պայմաններում ավելացնելով առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը և, ցավոք սրտի, խլում կյանքեր»,– ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Նա նշել է, որ անգամ այս լարվածության մեջ անհրաժեշտ է խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները։
Նշենք, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9908 պացիենտ: