«  Ապրիլ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

ԵԱ․ Հայաստանը 4 ոսկե մեդալով առաջին տեղում է

ԵԱ․ Հայաստանը 4 ոսկե մեդալով առաջին տեղում է

Երևանում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության ընդհանուր մեդալային հաշվարկում Հայաստանը բարձրացավ առաջին տեղ՝ 4 ոսկե, 3 արծաթե, 4 բրոնզե։

Երկամարտում Եվրոպայի չեմպիոն են դարձել Հայաստանից Գոռ Սահակյանը (67 կգ),  Դավիթ Հովհաննիսյանը (92), Գարիկ Կարապետյանը (102 կգ) եւ Սամվել Գասպարյանը (109 կգ)։

Երկրորդ տեղում է Ռումինիան՝ 3 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե։
Լավագույն եռյակը եզրափակում է Ուկրաինան՝ 2 ոսկե, 3 արծաթե, 2 բրոնզե։

Երևանում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության վերջին՝ 9-րդ  մրցումային օրը Հայաստանն ունի 3 մասնակից:

Այսօր՝ ապրիլի 23-ին, կանանց +87 կգ քաշայիների A խմբում մրցահարթակ դուրս կգա Ջուլիետա Ավանեսյան: Նրա նախնական հայտը երկամարտում՝220 կգ է: Այս քաշային երկամարտի 255 կգ նախնական հայտով ֆավորիտը Վրաստանի ներկայացուցիչ Անաստասիա Հոթֆրիդն է:

Վերջինը պայքարի մեջ կմտնեն տղամարդկանց +109 կգ քաշայինների A խումբը: Հայաստանն այս քաշային կարգում ունի երկու ներկայացուցիչ՝ աշխարհի փոխչեմպիոն եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր  Վարազդատ Լալայան եւ 109 կգ քաշային կարգում կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյան:

Նշենք, որ կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը փոխել է քաշային կարգը, քանի որ 109 կգ քաշային կարգն այլեւս օլիմպիական չի: Այս քաշային կարգում նախկինում պայքարում էր օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը, որն այժմ հանդես է գալիս Բահրեյնի հավաքականի կազմում:

Այս քաշային կարգում ֆավորիտը շարունակում է մնալ կրկնակի օլիմպիական չեմպիոն, 6-ակի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձեն: Նրա նախնական հայտը երկամարտում 465 կգ է: Հայ ծանրորդների միակ մրցակիցը հենց Լաշա Տալախաձեն է: