Եվրամիությունը ճանաչեց Հայաստանի քովիդ սերտիֆիկատները
Եվրոպական միությունը ճանաչեց կորոնավիրուսի դեմ պատվաստման Հայաստանի և Մեծ Բրիտանիայի սերտիֆիկատները։ Տեղեկությունը Twitter-ի իր էջում հրապարակել է եվրոպական հանձնաժողովը։
«Լավ նորություններ դեպի Մեծ Բրիտանիա և Հայաստան ճանապարհորդողների համար։ Այսօր ընդունել ենք երկու նոր որոշում,համաձայն որի` Հայաստանի և Մեծ Բրիտանիայի կողմից տրամադրված COVID-19 սերտիֆիկատները հավասարազոր են ԵՄ COVID թվային սերտիֆիկատին:
Չորս մայրցամաքների 45 երկրներ արդեն միացված են Եվրամիության համակարգին»,- տեղեկացնում է Եվրահանձնաժողովը:
Այսպիսով՝ Հայաստանը միանում է Եվրոպական միության «EU Digital COVID Certificate» համակարգին, և միմյանց հավաստագրերը դառնում են փոխադարձ ճանաչելի։ Այսինքն Հայաստանն էլ իր հերթին կընդունի այն 45 երկրների տրամադրած սերտիֆիկատները, որոնք հաստատել է ԵՄ-ն։
ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հավաստագրերի փոխճանաչելիության սկզբունքը գործում է միայն Դեղերի եվրոպական գործակալության կողմից հաստատված պատվաստանյութերով պատվաստված լինելու դեպքում (հաստատված պատվաստանյութերի ՑԱՆԿԸ: