Երևանում գործարկվել է Հանրային ծառայությունների միասնական առաջին գրասենյակը
Արդարադատության նախարարությունը հիշեցնում է, որ Երևանում գործարկվել է Հանրային ծառայությունների միասնական առաջին գրասենյակը: Քաղաքացիների համար ստեղծվել են բոլոր պայմանները միասնական կենտրոնից ստանալու՝
1․ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության,
2․ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի,
3․ Պետական եկամուտների կոմիտեի,
4․ Ազգային արխիվի,
5․ Սոցիալական ապահովության ծառայության,
6․ Միգրացիոն ծառայության,
7․ Կադաստրի կոմիտեի,
8․ Թաղման բյուրոյի,
9․ Նոտարական ծառայություններ:
Տեղեկացնենք, որ տարածքն ունի սպասասրահ, ավտոկայանատեղի և հագեցված է բանկային տերմինալներով, հերթագրման սարքերով (գործում է նաև էլեկտրոնային հերթագրման հնարավորություն՝ Еarlyone բջջային հավելվածով):
Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում դիմումները կարող եք ներկայացնել Վազգեն Սարգսյան 3 հասցեում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09։00-14։00-ն և 15։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում։
Կախված Գրասենյակ դիմող քաղաքացիների ակտիվությունից՝ անհրաժեշտության դեպքում սպասարկումը կիրականացվի նաև հանգստյան օրերին:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն