Տարածաշրջան
Երկուշաբթի Իրանի ռազմաօդային ուժերը կսկսեն զորավարժությունների եզրափակիչ փուլը
«Mehr». Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերը կսկսեն զորավարժությունների եզրափակիչ փուլը Իսֆահան նահանգում:
Ինչպես հաղորդել է մամուլի ասուլիսի ժամանակ Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադեն, զորավարժությունները մեկնարկել են շաբաթ:
«Զորավարժությունների այդ փուլում երկու օրվա ընթացքում կիրականացվեն կործանիչների, ռմբակոծիչների, ծանր եւ կիսածանր տրանսպորտային, վառելիքի լիցքավորման եւ հետախուզական թռչող սարքերի, օդային պարեկային ծառայության եւ ԱԹՍ-ների թռիչքներ»,-հայտարարել է նա: