Տարածաշրջան
Եվրամիությունը երկարաձգել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները
Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները` Միջերկրական ծովում անօրինական գործունեության համար և սպառնացել նոր պատժամիջոցներ կիրառել Անկարայի նկատմամբ:
ТАСС-ի փոխանցմամբ՝ ԵՄ Խորհրդի տարածած հայտարարության մեջ նշվում է , որ Խորհուրդը որոշում է կայացրել մինչև 2021թ. նոյեմբերի 12-ը երկարաձգել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները` Միջերկրական ծովում Թուրքիայի կողմից չարտոնագրված հորատումների գործունեությանն ի պատասխան:
Եվրոպայի խորհուրդը հիշեցրել է, որ այս պահին սև ցուցակում է գտնվում 2 մարդ։ Նրանց մուտքը ԵՄ տարածք արգելվել է, իսկ հաշիվները սառեցված են: