Պաշտոնական
Եվս մեկ գերեվարված հայ զինծառայողի անուն է հայտնի
Կարմիր Խաչի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում գերեվարված 3 հայ զինծառայողներին՝ Արեգ Սարգսյանին, Նարեկ Ամիրջանյանին և Ալբերտ Միքայելյանին։
Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
«Բաքվի Կարմիր Խաչի գրասենյակի աշխատակիցները հնարավորություն ունենալուն պես այցելել են 3 հայ ռազմագերիներին, նրանց առողջական վիճակին են ծանոթացել, հնարավորություն են ստեղծել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ»,- ասաց Ամատունին: