Հասարակություն
Facebook-ը կուժեղացնի լրագրողների պաշտպանությունը
Ֆեյսբուքը ուժեղացնելու է ակտիվիստների և լրագրողների պաշտպանությունը այդ խմբերին ուղղված հետապնդումներից և ծաղրից: Տեղեկությունը հաղորդել է Facebook-ի պաշտոնական կայքը:
Ընկերությունը հայտարարել է, որ փոխում է լրագրողների և իրավապաշտպանների նկատմամբ ոտնձգությունների մոտեցումը, որոնք, ըստ նրա, հանրության ուշադրության կենտրոնում են իրենց աշխատանքի պատճառով:
Ֆեյսբուքը առցանց քննարկումներից պաշտպանվածության տեսակետից տարբերակում է նաև հանրային և մասնավոր դեմքերին:
Ընկերությունը հրաժարվել է տրամադրել այլ պարտադրված հասարակական գործիչների ցուցակ, սակայն հայտարարել է, որ դրանք գնահատվում են անհատական կարգով: