«  Դեկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Ֆրանսիայի Ազգային ժողովը ևս ընդունեց ԼՂ ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձև

Ֆրանսիայի Ազգային ժողովը ևս ընդունեց ԼՂ ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձև

Ֆրանսիայի Ազգային ժողովն դեկտեմբերի 3-ին 188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունել է բանաձև, որտեղ ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը:

«Բանաձևում նաև արձանագրվում են Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղակայման փաստերը», - նշված է տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին էլ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատն էր 305 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևը, որը, սակայն, խորհրդատվական բնույթ ունի։