«  Ապրիլ 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Գերիները հեռախոսով կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ. Զառա Ամատունի

Գերիները հեռախոսով կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ. Զառա Ամատունի

Ադրբեջանում պահվող գերեվարված անձանց հնարավորություն է տրվել հեռախոսով կապ հաստատել հարազատների հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Մենք ուրախ ենք, որ ընտանիքների հետ կապ պահպանելու հնարավորությունը շարունակվում է: Իհարկե, այն մարդկանց մասին է խոսքը, ում մասին մենք ունենք ստույգ տեղեկություն, և հաստատված են եղելությունն ու պահման վայրը։ ԿԽՄԿ ներկայացուցիչների պարբերական տեսակցությունների շրջանակում՝ լինի դա նամակի միջոցով, բանավոր հաղորդագրությունների տեսքով, հնարավորության դեպքում էլ՝ զանգերի միջոցով, կապ է պահվում հարազատների հետ»,- նշեց Ամատունին։

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավարը նշեց` Կարմիր խաչը կապ է պահպանում բոլոր հարազատների հետ, սակայն չմանրամասնեց, թե այս անգամ քանի գերու է հնարավորություն տրվել խոսելու հարազատի հետ։

Հիշեցնենք, որ ոչ պաշտոնական տվյալներով` մոտ 200 ռազմագերի կա Ադրբեջանում, բայց Ադրբեջանը հայտարարում է, որ իրենց մոտ ոչ մի ռազմագերի այլևս չկա, կան միայն «հայ ահաբեկիչներ»։

Մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 69 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։

Հիշեցնենք՝Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր պաշտոնական նամակով ԵԱՀԿ գործող նախագահին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԽ և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին և միջազգային այլ մարմինների լրացուցիչ տվյալներ է ներկայացրել Ադրբեջանից գերիների վերադարձի հրատապության, իրական վիճակի, գերիների ու անհայտ կորածների, նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության հարցերով: