Պաշտոնական
Գործարկվել է change.org-ի հայկական տարբերակը
Հայաստանում գործարկվել է հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակը՝ e-petition.am կամ հայատառ «հանրագիր.հայ» դոմեններով: Կառավարության նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ սա change.org-ի հայկական տարբերակն է:
«Հանրագրերի միջոցով քաղաքացիները կարող են ներկայացնել տնտեսական, քաղաքական, սոցիալական և այլ ոլորտների վերաբերյալ առաջարկություններ կամ էլ պետական մարմինների, պաշտոնատար անձանց թերությունների շտկման մասին հաղորդում: Կառավարությունը այս ամենին մեծ ուշադրությամբ հետեւելու է եւ ականջալուր է լինելու», ասաց Ավինյանը։