Պաշտոնական
Հակառակորդի արձակած կրակոցից զոհվել են զինծառայողներ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և խորին ցավակցություն ու զորակցություն հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է երկու զինծառայողների զոհվելու մասին։
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր` հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Համբարձումյանը և կապիտան Սոս Էլբակյանը: