«  Դեկտեմբեր 2020  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

ՀԱՊԿ անդամ երկրները հռչակագիր են ընդունել

ՀԱՊԿ անդամ երկրները հռչակագիր են ընդունել

Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունն ավելացնելու է իր մասնակցությունը խաղաղության ու անվտանգության ապահովման գործում։ Այդ մասին ասված է ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդների համատեղ հռչակագրում, որն ընդունվել է գագաթնաժողովի արդյունքում ու հրապարակվել Կրեմլի կայքում։

«ՀԱՊԿ-ն իր մասնակցությունը կավելացնի խաղաղության ու անվտանգության ապահովման գլոբալ ջանքերում՝ կողմ լինելով միջազգային ու տարածաշրջանային, նախևառաջ զինված հակամարտությունների հետևողական կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով, քաղաքական-դիվանագիտական միջոցներով ՝ միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափերի շրջանակներում, ելնելով միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներից և նորմերից ՝ առանց ընտրական մոտեցման», - նշված է փաստաթղթում։

ՀԱՊԿ երկրները շարունակում են համատեղ խորհրդատվություններ անցկացնել անվտանգության միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ իրենց արտաքին քաղաքական դիրքորոշումները համակարգելու նպատակով:

ՀԱՊԿ-ի անդամ պետությունները կշարունակեն կանոնավոր համատեղ վարժանքների անցկացումը, ասվում Է Հավաքական անվտանգության մասին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հռչակագրում.

«Անդամ պետությունները կշարունակեն կանոնավոր համատեղ վարժանքների անցկացումը: Այդ համատեքստում նրանք բարձր են գնահատում ամեն տարի անցկացվող համատեղ վարժանքների արդյունավետությունը»,-ասվում Է փաստաթղթում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ՀԱՊԿ-ի կազմում վեց երկիր կա՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: