«  Նոյեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

«Հասկանո՞ւմ եք անբարոյական ապրելու ու աթոռից կառչելու հաստատակամության աստիճանը»

«Հասկանո՞ւմ եք անբարոյական ապրելու ու աթոռից կառչելու հաստատակամության աստիճանը»

Ցավն այն է, որ ՀՀ ողջամիտ ու պատասխանատու քաղաքացիները սկզբից եևթ տեսնում էին այս խաբեությունը. գուցե ՝սկզբում ո'չ այն մասշտաբով, որ հետո տեսան, բայց, այնուամենայնիվ, տեսնում էին։ Սակայն որոշել էին լռել, որովհետև Փաշինյանը փողոցում մի կարևոր բանի հասավ՝ կարողացավ հեռացնել ատելի ռեժիմի ներկայացուցչին։ Ամեն քայլով, ամեն ելույթով, ամեն «լայվով», ամեն ֆեյսբուքյան գրությամբ ավելի ու ավելի էին լկտիանում, հետ կանգնում որևէ խոսքից, որ երբևէ արտաբերել են, ավելի ու ավելի զարհուրելի, անտրամաբանական, խուլիգանական, ու վտանգավոր ֆրազներ արտասանում, պետականակործան քայլեր կատարում՝ անտեսելով բոլոր բողոքներն ու առարկությունները։

Իսկ մենք լռում էինք։ Հասկանո՞ւմ եք՝ շա'նս էինք տալիս, որ սովորեն, ուղղվեն, լավը դառնան։ Ամեն աստծու օր ապացուցում էին, որ անուղղելի են և ավելի ու ավելի են մխրճվում հանցավոր գոյության խորխորատները, բայց մենք դեռ «շանս էինք տալիս»։ Այսինքն՝ մենք ավելի մեծ պատասխանատվություն էինք տածում պետության ու հասարակության հանդեպ, քան իշխանությունները։ Ինձ համար առնվազն տարիուկես առաջ պարզ էր, որ սա ազգային աղետ է, ինչպես բազմիցս ասել եմ մասնավոր խոսակցություններում։ Ի վերջո, իշխանությունները վերածվեցին ապացուցված պատուհասի։

Եվ այսօր, այսքանից հետո, իրենց հիմարության պատճառով մի 10 շրջան հանձնելուց և մոտ 5000 մարդու կյանք արժենալուց հետո դարձյալ մեղա չեն գալիս։ Հիմա նոր ստեր են հորինում, հին ու նոր ֆեյքերի ու թքածը չլիզող ապուշների միջոցով սուտ ստի ետևից տարածում, թե իբրև թե իրենցից դժգոհները դժգոհում են պատերազմը դադարեցնելու համար։ Այդ լուրը տարածում են հենց զինվորների շրջանում, որոնք, զրկված լինելով հաղորդակցության միջոցներից, հավատում են և զայրանում՝ մտածելով, թե մենք իրենց մահն ենք ուզում։

Հասկանո՞ւմ եք ցինիզմի չափը։ Հասկանո՞ւմ եք անբարոյական ապրելու ու աթոռից կառչելու հաստատակամության աստիճանը։ Տարածում են, նորից հատկապես զինվորների մեջ, որ մեծ դավաճանություն է եղել, այլապես իրենք լավն էին։ Թե ասա՝ դավաճանությո՞ւնն ինչով է ձեզ արդարացնում, նույնիսկ եթե եղել է։ Կամ՝ այդ ե՞րբ չի եղել։ Հիմա դրանցից մի քանի տառ իմացողների ցինիզմն այնքան է մեծացել, որ մի դեղնակտուց ամբարտավան հեռուստատեսությամբ կարող է ելույթ ունենալ և հայտարարել, որ ինքը մեղավոր է վերջին 30 տարվա համար։ Ինքը երևի 30 տարեկան էլ չկա, բայց հասկանո՞ւմ եք ինչ է անում։

Տպավորություն է ստեղծում, որ մեղավոր են բոլորը՝ նույնիսկ նրանք, ովքեր ասել ու արել են իրենց ասածի ու արածի տրամագծորե'ն հակառակը, որ հաղթողը մեղավոր է, որ իրենք պարտվել են, որ երկրի ապագան փրկելու համար սեփական անձը վտանգի տակ դրածները մեղավոր են նույնքան, որքան երկրի հերն անիծողներն ու սեփական աթոռն անվտանգ պահելու համար իրենց պատեպատ խփողները։

Կարծես սրանց ուզածն այն է, որ մենք սկսենք նույնիսկ ավազակապետությունը նախնտրել իրենցից։ Համենայն դեպս, այդպիսի նշաններն արդեն երևում են։

Հասմիկ Հարությունյան

Լուսանկարում՝ Փաշինյանը՝ Արցախում. մայիսի 9,2018թ.