Օրացույց
Հայ Առաքելական Եկեղեցին նշում է
Ս. վկաներ Անտոնինոսի, Թեոփիլոսի, Անիքտոսի և Փոտինոսի հիշատակության օրը
- Ս. Անտոնինոսը բնակվել է Ալեքսանդրիայում: Չկամենալով զոհ մատուցել կուռքերին, ենթարկվել է ամենադաժան տանջանքների և ապա՝ այրվել կրակի վրա:
- Նիկոմիդացի երկու ազնվականներ Անիքտոսը և նրա եղբորորդի Փոտինոսը, ներկա լինելով Դիոկղետանիոսի քրիստոնյաների դեմ հալածանքներ սկսելու հրովարտակի ընթերցմանը, աներկյուղ դուրս են գալիս ամբոխից ու կայսեր առաջ բարձրաձայն խոստովանում իրենց հավատը՝ քարոզելով նրա զորությունը: Երեք տարվա բանտարկությունից ու ծանր տանջանքներից հետո, կրկին հավատարիմ իրենց հավատին, երանելի սրբերը ողջակիզվում են այլ նահատակների հետ միասին:
- Լիբիացի Թեոփիլոս սարկավագը ևս նահատակվել է Քրիստոսի հավատն աներկյուղ քարոզելու համար՝ կռապաշտ Մաքսիմինոսի օրոք: Այս բոլոր սրբերի հիշատակը Հայ Առաքելական եկեղեցում նշվում է Հոգեգալստի չորրորդ շաբաթվա հաջորդ երկուշաբթի օրը:
Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2024-06-17, 2025-07-07, 2026-06-22, 2027-06-14, 2028-07-03, 2029-06-18, 2030-07-08։
Читать на русском