«  Ապրիլ 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика


Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը

Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայ Ազգային Կոնգրեսը բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրեց Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստանի» հետ գալիք ընտրություններում ազգակործան ռեժիմի դեմ մեծ դաշինք ստեղծելու նպատակով:

Դրսևորել ենք առավելագույն ճկունություն՝ դաշինքի ստեղծման համար որևէ նախապայման չդնելով: Մեզանից անկախ պատճառներով այդ դաշինքը չկայացավ:

Հայ Ազգային Կոնգրեսը, հետևաբար, կմասնակցի ընտրություններին առանձին՝ միևնույն ժամանակ պատրաստ լինելով համագործակցել ինչպես «Ուժեղ Հայաստանի», այնպես էլ քաղաքական այլ ընդդիմադիր ուժերի հետ և՛ ընտրական ժամանակաշրջանում, և՛  ընտրություններից հետո խորհրդարանում կոալիցիա կազմելու և երկիրը վերահաս սպառնալիքներից փրկելու գործում:

Երեւան, 2026,  ապրիլի 6