Պաշտոնական
Հայ գերիների ու տեղահանված անձանց հարցը կքննարկվի ԵԽԽՎ լիագումար նիստում
Հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների և տեղահանված անձանց հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի օրակարգում։ Քննարկումը տեղի կունենա այսօր` ապրիլի 20-ին։
«Չնայած Ադրբեջանի հակառակ ջանքերին՝ քիչ առաջ ԵԽԽՎ օրակարգը հաստատվեց, համաձայն որի՝ պլենար նիստում կքննարկվի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը: Քվեարկության արդյունքները՝ 93 կողմ, 21 դեմ և 18 ձեռնպահ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը: