«  Ապրիլ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքեց Ադրբեջանի հայտարարությանը

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքեց Ադրբեջանի հայտարարությանը

Համանախագահ երկրներից մեկում կայանալիք հանդիպման մասին նախապես հայտարարելն անհարգալից վերաբերմունք է գործընթացի մասնակիցների, բայց առաջին հերթին՝ տվյալ համանախագահի նկատմամբ: Այս մասին նշված է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հայտարարության մեջ։ Նա արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի` առաջիկայում Վաշինգտոնում հանդիպում անցկացնելու ամերիկյան կողմի առաջարկի մասին հայտարարությանը:

«Ինչպես գիտեք, ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ յուրաքանչյուր հանդիպման հաստատումից հետո դրա մասին հայտարարվում է համաձայնեցված կարգով: Քանի որ այս հարցը դեռևս քննարկման փուլում է, պետք է ձեռնպահ մնալ միակողմանի ազդարարումներից և հրապարակային բանակցությունների գործելաոճից։ Չկայացած պայմանավորվածությունների ազդարար դառնալու ձգտումը չի նպաստում փոխվստահության հիման վրա նորմալ աշխատանքային մթնոլորտի ձևավորմանը»,– նշել է Նաղդալյանը։

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ Մոսկվայում ապրիլի 15-ի հանդիպումը եղել է 2016 թ-ին Ռուսաստանի կողմից ներկայացված առաջարկի հիման նրա։

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարում է, որ այժմ որևէ ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում։

Ավելին, քննարկումների բովանդակային մասը շարունակում է ընթանալ միմյանց դիրքորոշումներին ծանոթանալու, պարզաբանելու ու հստակեցնելու տիրույթում:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը: Հանդիպման արդյունքում նրանք համատեղ հայտարարություն են ընդունել։