Հայաստանում և Արցախում օգոստոսի 17-18-ը հայտարարվել է սուգ
«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ի պայթյունից բռնկված հրդեհը օգոստոսի 16-ին՝ ժամը 17։49-ին մարվել է, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից հետո այս պահին ունենք երկու անհետ կորած, 16 զոհ, որոնցից մեկի ինքնությունը չի պարզվել, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։
Փամբուխչյանը նշեց, որ 16 զոհերից միայն մեկի ինքնությունը դեռ չի պարզվել, և երբ այդ մեկի ինքնությունն էլ պարզվի, ապա փաստացի կունենք միայն մեկ անհետ կորած։
Հայաստանում և Արցախում օգոստոսի 17-18-ը հայտարարվել է սուգ:
Oգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, այդ թվում՝ հղի կին և մանկահասակ երեխա: