«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Հայկական զինուժը կրկին թուրքական «Բայրաքթար» է ոչնչացրել (տեսանյութ)

Հայկական զինուժը կրկին թուրքական «Բայրաքթար» է ոչնչացրել (տեսանյութ)

Ռազմական գործողություններն ակտիվորեն շարունակվում են առաջնագծի ամբողջ երկայնքով: Պաշտպանության բանակն այս պահին թեժ մարտեր է մղում Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում: Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ: Տեղեկությունը հայտնում է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Նշենք, որ հայկական զինուժը կրկին թուրքական «Բայրաքթար» է ոչնչացրել:

Հայկական միասնական տեղեկատվական շտաբը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է կտոր-կտոր եղած, խոցված ԱԹՍ-ն։ Իսկ Արցախի տեղեկատվական շտաբը լուսանկարների շարք է հրապարակել, որոնցում երևում են անօդաչուի սերիական համարը, այլ մանրամասներ։