Հայտնի է` հայ գերիների առաջին խումբը երբ կվերադառնա Հայաստան
ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորյանը հայ գերիների վերաբերյալ գրառում է արել ֆեյսբուքի իր էջում։
«Սպասում ենք մեր գերիների առաջին խմբի վերադարձին»,– գրել է նա
Լրատվամիջոցների զրույցում նա հստակեցրեց` գերիները կվերդառնան այսօր` դեկտեմբերի 14-ին։ Վերադարձողների թվի վերաբերյալ նա որևէ տեղեկություն չհայտնեց։
Ավելի վաղ հայտնել էինք, որ գերիների փոխանակման շրջանակում արդեն Ադրբեջան են վերադարձել Արցախում բանտարկված Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի մասնակցում Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների և պատանդների փոխանակման գործընթացին: Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ նշելով, որ Կարմիր խաչը չի զբաղվում այդ հարցով։
«Կոնկրետ օպերացիային չենք մասնակցում։ Ռազմագերիների փոխանակումը ԿԽՄԿ-ի աջակցությամբ և մասնակցությամբ է տեղի ունենում այն դեպքում, եթե կողմերը դիմում են ԿԽՄԿ-ին՝ խնդրելով օգնել կազմակերպել փոխանակումը»,-ասաց Ամատունին։