Հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են
Գիշերվա ընթացքում և այս պահին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են: Տեղեկությունը ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 4-ի ժ. 21։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 202 զինծառայողներ և 18 քաղաքացիական անձինք։
ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Ադրբեջանը սադրանքի համար հող է նախապատրաստում:
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից տարածվող կեղծ տեղեկատվության վերաբերյալ:
Հակառակորդը նախապատրաստվում է իրականացնել հարձակողական գործողություններ: ՊԲ-ն հետևում է հակառակորդի բոլոր տեղաշարժերին և պատրաստ է ամենաբարձր մակարդակով իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրը: