«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Հովհաննիսյան. «Հակառակորդի փոքր խմբերը չեզոքացվում են օջախային մարտերում»

Հովհաննիսյան. «Հակառակորդի փոքր խմբերը չեզոքացվում են օջախային մարտերում»

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել, որտեղ հայտնում է, որ հարավային ուղղությամբ մարտերը շադունակվում են։

«Հիմնականում հակառակորդի փոքր խմբերը չեզոքացվում են օջախային մարտերում»,– գրում է նա։

Նշենք, որ այսօր առավոտյանը Արցախի պաշտպանության նախարարությունըևս հայտնել էր, որ տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում, օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո։

Անցած գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգությունները, հրետանային մենամարտերը: