Հուլիսի 29-ի սադրանքների հետևանքով հայկական կողմը վիրավոր ունի. ՊՆ
Հուլիսի 29-ին` ժամը 08։40-ի սահմանում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հայ դիրքապահների գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է։ Հուլիսի 29-ի սադրանքների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ մեկ զինծառայող: Ժամը 09։30-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը:
Ըստ ՊՆ-ի՝ հայկական կողմն ունի երեք զոհ, վիրավորների թիվը դարձավ հինգ։