«Հրանտ Տեր-Աբրահամյանի պնդումը բացարձակ կեղծիք է». Արման Մուսինյան
Վերլուծաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը երեկ հայտարարել է հետևյալը. «Դեռ 1997 թվականին Հայաստանի նախագահի շուրթերով պահանջվում էր, որ ռուսական զորք լինի, միջազգային ուժեր տեղակայված չլինեն»՝ նկատի ունենալով Ղարաբաղյան հակամարտության բաժանարար գոտում խաղաղապահների կազմը (1in.am, 12.02.2023):
Այս առիթով հարկ եմ համարում հայտնել հետևյալը.
Ղարաբաղյան խնդրի կարգավորման 1997թ. թե՜ Փաթեթային, թե՛ Փուլային տարբերակներում, որոնց, ի դեմս նախագահ Տեր-Պետրոսյանի, պաշտոնապես համաձայնություն է տվել Հայաստանը, հստակորեն արձանագրված է, որ զորքերի ետքաշումներից հետո հակամարտության բաժանարար գոտում տեղակայվելու են միջազգային խաղաղապահ ուժեր՝ սկզբունք, որն ի դեպ, ժամանակին հաստատվել է 1994 թվականի Բուդապեշտյան գագաթնաժողովի բանաձևում:
Հետևաբար Հրանտ Տեր-Աբրահամյանի վերը նշված պնդումը բացարձակ կեղծիք է:
Հուսամ, որ նման կարևոր ու զգայուն հարցերում նա այլևս թյուրիմացության մեջ չի գցի հանրությանը:
Ինչ վերաբերում է հաղորդման ընթացքում Տեր-Աբրահամյանի արտահայտած մնացյալ կեղծիքներին, ապա դրանց հարկ չեմ համարում անդրադառնալ:
ՀՀ Առաջին նախագահի խոսնակ
Արման Մուսինյան