Ինչպես է Անկախության հռչակագրին հղումը հայտնվել Սահմանադրության նախաբանում. «Ազատություն»
Տարիներ շարունակ` ոչ միայն Արցախյան շարժման պատմությունը, նաև Հայաստանի անկախացման շրջանը ներկայացվել է ու ներկայացվում է աղճատված, խեղաթյուրված, եւ դրա հետևանքով, ցավոք, երիտասարդությունը գրեթե անտեղյակ է մեր նորագույն պատմության իրական անցուդարձից։
Ներկայացնել «Ազատություն» ռադիոկայանի բարեխղճորեն պատրաստած տեսանյութերը Հայաստանի անկախացման շրջանի վերաբերյալ։
Սահմանադրության նախաբանում հղումը Անկախության հռչակագրին նյարդայնացնում է Բաքվին, որի պատճառով այժմ իշխանությունը ցանկանում է գործող Սահմանադրությունից հրաժարվել և նոր Սահմանադրություն ընդունել:
Ի՞նչ տարբերակներ են առաջարկել իշխանությունն ու ընդդիմությունը նախաբանի համար, ե՞րբ և ինչպե՞ս է գրվել այն տարբերակը, որով 1995 թվականից ի վեր անփոփոխ սկսվում է Հայաստանի Մայր Օրենքը:
Հենց այս հարցերին է անդրադաձրել «Ազատության» «Բացատրում է Լազարյանը» հաղորդումը։


