Ինչպես է ծագել կորոնավիրուսը. պարզաբանում են գենետիկները (տեսանյութ)
Քեմբրիջի համալսարանի մի խումբ մասնագետների կողմից իրականացված գիտական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 24-ին Վուհանում վերցված COVID-19 գենոմենի նախնական նմուշը ոչ թե վիրուսի բնօրինակ ձևն է, այլ մուտացիայի ենթարկված տարբերակը
Ասել է գենետիկային թիմի ղեկավար Փիթր Ֆորսթերը, ում խումբը զբաղված է COVID-19 համաճարակի ծագման ուսումնասիրությամբ: Նրանք հետազոտել են հիվանդներից վերցված 160 գենոմեն և պարզել, որ Վուհանից վերցված նմուշը ավելի վաղ ենթարկվել է մուտացիայի և համաճարակի սկզբնաղբյուրը չէ:
Նրա ուսումնասիրության արդյունքները վերջերս հրապարակվել են ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական հանդեսում, որն անդրադարձել է մահացու կորոնավիրուսի վաղ շրջանի մուտացիաներին:
Կիրակի օրը Չինաստանի հեռուստաընկերությանը (CGTN) տված բացառիկ հարցազրույցում Ֆորսթերը մանրամասնեց ընդարձակ ուսումնասիրության նպատակը և անդրադարձավ որոշ հիմնական բացահայտումների: Նա նշեց, որ խմբի նպատակն էր հայտնաբերել վիրուսի սկզբնական գենոմենը, նախքան նրա մուտացիայի ենթարկումը: Նա հայտնեց, որ իրենց ձեռքում եղած վիրուսի առաջին նմուշը, որը վերցված է 2019 թվականի դեկտեմբերի 24-ին, արդեն ենթարկված է մուտացիայի, իսկ ինչպիսի գենոմեն է ունեցել վիրուսը նախքան այդ, գիտնականները դեռևս չեն պարզել:
Ուսումնասիրությունը բացահայտել է COVID-19-ի վարակը ստեղծած երեք տեսակի վիրուսներ, որոնք էլ հանգեցրեցին այն տարբերակին որը բռնկվեց Վուհանում: Գիտնականները հետևել են վիրուսի տարածման զարգացմանը և այսպիսով ստացել իրական պատկերը, ասում է Ֆորսթերը: Նա ներկայացնում է վիրուսի տեսաակները, որոնք պայմանականորեն բաժանվել են տարբերակ A,B և C: Ըստ Ֆորսթերի, Վուհանում հայտնաբերվածը տարբերակ B-ն է: Այն հետագայում ենթարկվել է մուտացիայի, որի հետևանքով առաջացել է այսօր հազվագյուտ հանդիպող տարբերակ C: Սակայն սկզբնաղբյուրը տարբերակ A է, որն առաջացել է ոչ մարդկային վիրուսի՝ չղջիկների կորոնավիրուսի հետ շփման արդյունքում: Ֆորսթերը պնդում է՝ գիտականորեն սխալ է պնդել, որ Չինաստանը COVID-19-ի սկզբնաղբյուրն է միայն այն պատճառով, որ վիրուսի առաջին գենոմենը գտնվել է այստեղ:
«Իմ հետազոտությունը սկսվեց այն ժամանակ, երբ ես հասկացա, որ փետրվարի սկզբին բռնկված համաճարակը լուրջ խնդիր է, այլ ոչ թե պարզապես գրիպի համաճարակ, և որ ես պետք է անմիջապես սկսեմ իմ գործընկերների հետ ուսումնասիրություն` հասկանալու համար, թե ինչպես է զարգացել վիրուսը մինչ նրա տարածվելն ամբողջ աշխարհում: Հետևաբար, դա հետազոտության սկիզբն էր: Այժմ կարևոր է հաշվի առնել, այն, որ տվյալների բազայում տեղադրված ամենավաղ գենոմենը պարտադիր չէ, որ հիվանդության սկզբնաղբյուրը լինի: Եթե ես նմուշառեի ինչ-որ մեկին Շոտլանդիայից և դնեի նրա գենոմենները տվյալների բազայում առաջինը, ապա ակնհայտորեն, Շոտլանդիան կդառնար սկզբնաղբյուրը: Դա ճիշտ մոտեցում չէ: Ես ասում եմ սա, քանի որ կան մարդիկ, ովքեր ընդունում են այդ մոտեցումը, բայց դա այդպես չէ ”,- ասաց նա.
Ըստ Ֆորսթերի խմբի, առաջին մարդկային վարակման դեպքերը տեղի են ունեցել սեպտեմբերի 13-ի և դեկտեմբերի 7-ի մինչև ընկած հատվածում:
Եթե այս բացահայտումները հիմնավորվեն, ապա առաջին կորոնավիրուսի նմուշները վերցված են այս ժամկետից առնվազն երկու շաբաթ անց: Գիտնականը պնդում է, որ հավանականությունը, որ չղջիկից դեպի մարդ վարակն անցել է մինչև սեպտեմբերի 13-ը կամ դեկտեմբերի 7-ից հետո ընդամենը 5 տոկոս է, ուստի Սուրբ Ծնունդի օրերին վերցված վիրուսի նմուշը չի կարող հանդիսանալ հիվանդության սկզբնաղբյուր, ասում է Ֆորսթերը:
COVID-19 բուժման համար, նա կոչ է անում հրապարակել ավելի շատ գիտական տվյալներ կորոնավիրուսի վերաբերյալ: