Արցախ
Իսպանացի պատգամավորը Ստեփանակերտի ապաստարանից դիմել է միջազգային հանրությանը (տեսանյութ)
Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից ուղիղ տեսակապով ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը։
Նա նշել է, որ Ադբեջանն ու Թուրքիան պատերազմական հանցագործություններն են իրականացնում։
Ինյարիտուն դիմել է միջազգային հանրությանը՝ խնդրելով աչք չփակել էթնիկ զտումների հերթական արշավի վրա։
«Տեսնում եմ Արցախի քաղաքների տառապանքը։ Կանգնած եմ Արցախի հայերի կողքին։ Իմ լիակատար աջակցությունն ու համերաշխությունն եմ հայտնում Արցախին։ Կույր մի՛ եղեք».
Իսպանիայի պատգամավորը նշում է, որ մինչ ինքը պատասպարված է Ստեփանակերտի ապաստարաններից մեկում, ադրբեջանական ուժերը կասետային ռումբերով հարվածում են խաղաղ բնակչությանը։