Պաշտոնական
Ջալալ Հարությունյանը նոր պաշտոն է ստացել
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ: Տեղեկությունը հաստատել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։
Հիշեցնենք, որ արցախյան պատերազմի ժամանակ Ջալալ Հարությունյանը վիրավորվել էր։ Նույն օրը Հարությունյանն ազատվել էր ԱՀ պաշտպանության նախարարի պաշտոնից։