«  Նոյեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

ԿԽՄԿ-ն հերքում է գերիների փոխանակման մասին իմքայլական պատգամավորի հայտարարությունը

ԿԽՄԿ-ն հերքում է գերիների փոխանակման մասին իմքայլական պատգամավորի հայտարարությունը

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը երեկ չի մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմագերիների փոխանակման գործընթացին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին։

«Մինչ այսօր Կարմիր խաչի գործադրած ջանքերի շնորհիվ հայկական կողմին է փոխանցվել տարեց մի կին և մեկ քաղաքացու դի։ Գերիների փոխանակման այլ գործընթաց տեղի չի ունեցել»,–ասաց Ամատունին։

Նա նաև հերքեց «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանի` այսօր արված հայտարարությունը, թե երեկ գերիների փոխանակման գործընթաց է տեղի ունեցել։

Նշենք` լրագրողների հետ ճեպազրույցում իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանն այսօր ասել էր, որ նոյեմբերի 27-ին արդեն պետք է նշվի գերիների առաջին խմբի փոխանակման ժամկետը, 11 հոգու համար էլ տեղեկություններ սպասում են նոյեմբերի 30-ին: Նրա խոսքով` նախօրեին որոշ գերիների փոխանակում եղել է, սակայն թվեր հայտնել չի կարող:

Այս օրերին բողոքի ակցիաներ են տեղի ունենում տարբեր գերատեսչությունների առջև. անհետ կորածների և գերիների ծնողները պահանջում են, որպեսզի իրենց երեխաների մասին ինչ–որ լուր հայտնեն։

Հավելենք, որ արցախյան պատերազմի ժամանակ հայկական կողմի գերիների ու անհետ կորածների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։


«Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարցազրույցներից մեկում լրատվամիջոցներից մեկի կողմից թյուրըմբռնում է եղել․ դիերի փոխանակման տեղեկությունն ընկալվել է՝ որպես գերիների։ Պաշտոնապես հերքում եմ եւ խնդրում եմ հիմք ընդունել վերոգրյալը։

Տեսանյութը փաստում է, որ խոսքը դիերի մասին է, այն տեղադրում եմ ստորեւ»