ԿԸՀ-ն հրապարակեց բոլոր տեղամասերից ստացված արդյունքները. առաջատարները հայտնի են
Ժամը 06:00-ի դրությամբ՝ ԿԸՀ-ն ավարտել է Երևանի ավագանու (մայրաքաղաքի ներկայացուցչական մարմնի) ընտրությունների ձայների էլեկտրոնային հաշվարկը։ Բոլոր 475 ընտրատեղամասերի արդյունքներն ամփոփվել են։
Ռեկորդային ցածր՝ 28,46% մասնակցությամբ (824250 ընտրողներից միայն 234.553-ն են մասնակցել քեվարկությանը) իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 32,57%-ը (75463 ձայն), ինչը հնարավորություն չի տալիս այս քաղաքական ուժին ինքնուրույն ընտրել Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետին։
Սեպտեմբերի 17-ի ընտրություններում վստահ երկրորդ տեղը զբաղեցրել է «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորել է Փաշինյանի նախկին դաշնակից Հայկ Մարությանը։ «Ազգային առաջընթացի» օգտին քվեարկել է ընտրողների 18,89%-ը (43765 ձայն):
Երրորդ տեղում «Մայր Հայաստան» դաշինքն է՝ 15,43%-ով (35739 ձայն)։
Չորրորդ տեղը զբաղեցրել է ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու կողմնակից «Հանրապետություն» կուսակցությունը:Նրան աջակցել է 11,32%-ը (26236)։
Սպասվող անակնկալը հինգերորդ տեղում գտնվող «Հանրային ձայն» կուսակցության բարձր արդյունքն էր՝ 9,68% (22431)։
Մնացած 9 քաղաքական ուժերը չանցան 5 տարի ժամկետով ընտրված Երևանի ավագանի։ Նրանց միջեւ ձայները, նվազման կարգով, բաշխվել են հետեւյալ կերպ.
- «Ապրելու երկիր» կուսակցություն – 3,64% (8425),
- «Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 1,8% (4174),
- «Հաղթանակ» կուսակցություն – 1,71% (3959),
- «Արդար Հայաստան» կուսակցություն – 1,12% (2595),
- «Հայաստանի եվրոպական կուսակցություն»– 1,11% (2572),
- «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն – 1,01% (2348),
- «Ուժը հայրենյաց» կուսակցություն – 0,74% (1706),
- «Միացյալ Հայաստան» կուսակցություն – 0,55% (1282),
- «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն – 0,34 (780):