Խոսք
Լևոն Տեր-Պետրոսյան. «Բավական է հայրենասիրական ճառերով մոլորեցնել ժողովրդին» (տեսանյութ)
«Հանգստացեք հարգելիներս։ Դադարեք զբաղվել դեմագոգիայով։ Բավական է հայրենասիրական ճառերով մոլորեցնել ժողովրդին։ Բավական է նրանից թաքցնել ճշմարտությունը։ Ժողովուրդն ավելի խելոք, տրամաբանող ու բանական է, քան ձեզանից շատերը։ Մեկանգամընդմիշտ պետք է գիտակցել՝ Հայաստանի ոչ մի ղեկավար, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, չի կարող ծախել Ղարաբաղը։
Նախ եւ առաջ այն պատճառով, որ Ղարաբաղի բախտը պետք է վճռի ոչ թե Հայաստանը կամ Ադրբեջանը, այլ միայն ու միայն Ղարաբաղի ժողովուրդը։
Եւ երկրորդ՝ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ՝ Հայաստանը չի կարող ստորագրել որեւէ փաստաթուղթ, որտեղ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»»
Լևոն Տեր-Պետրոսյան
26.10.2007թ.
Ամբողջական՝ տեսանյութում