Պաշտոնական
Լևոն Տեր-Պետրոսյան. Հայաստանի քրիստոնեացման և գրերի գյուտի քաղաքակրթական նշանակությունը

2025 թվականին լրանում է մեր պատմության ամենաերախտավոր անհատականություններից մեկի՝ Գրիգոր Լուսավորչի մահվան 1700-ամյակը, որի մեծագործությունն, իր շրջադարձային տարողությամբ եւ հայկյան քաղաքակրթության հետագա ընթացքը պայմանավորող արդյունքով, համեմատելի է թերեւս միայն Մեսրոպ Մաշտոցի վաստակի հետ։
Հայաստանի քրիստոնեացում եւ գրերի գյուտ. ահա քաղաքակրթական նշանակություն ունեցող երկու բախտորոշ իրագործում, որոնք նրանց նախաձեռնողներին՝ մի դեպքում Գրիգոր Լուսավորչին եւ Տրդատ Գ թագավորին, մյուս դեպքում՝ Մեսրոպ Մաշտոցին եւ Վռամշապուհ արքային, որպես բացառիկ կերպարներ, առանձնացնում են Հայոց պատմության մնացյալ բոլոր հսկաներից (խմբ.՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի «Ագանթագեղագիտական պրպտումներ» Անտարես - Երեւան, 2019 գրքի առաջաբանից)։