«  Հունիս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան. Հայաստանում գործել է ընտրակեղծարարության պետական համակարգ (տեսանյութ)

Լևոն Զուրաբյան. Հայաստանում գործել է ընտրակեղծարարության պետական համակարգ (տեսանյութ)

Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը մասնավորապես ասել է.

«Ի տարբերություն այլ երկրների, կորոնավիրուսը Հայաստանի համար ոչ միայն առողջապահական կամ տնտեսական, այլ նաեւ անվտանգության ճգնաժամ է ստեղծում։

Կորոնավիրուսի առաղջապահական եւ տնտեսական ծանր հետեւանքներից ցանկանում են օգտվել մաֆիոզ կապիտալը ներկայացնող ռոբա֊սերժական ուժերը, որոնք իշխանությունը եւ թալանի հնարավորությունը վերադարձնելու նպատակով գալիք ամիսներին ծրագրավորել են քաղաքական քաոս Հայաստանաում։ Իրենք նախօրոք գիտեն Արցախի եւ Հայաստանի համար այդ քաոսի ծանր հետեւանքների մասին, բայց միեւնույն է գնում են այդ ճանապարհով։ Զարմանալի չէ. դա նույն այն ուժերն են, որոնք Արցախի ազատագրական պայքարի նվաճումները դարձրեցին հարստացման բիզնես, իշխանության գալու, այն պահպանելու, Հայաստանը կոռումպացնելու եւ թալանելու գործիք։ Այդ անելով, նրանք մսխեցին մեր հաղթական պատերազմի շատ կարեւոր նվաճումներ եւ էապես թուլացրին Արցախի եւ Հայաստանի ռազմավարական եւ դիվանագիտական դիքերը /դրա մասին ես դեռ հանդես կգամ հատուկ հոդվածով/։

Արցախի դիքերը քայքայած այդ ուժերը այսօր նորից որպես Հայաստանը թալանելու կամ թալանածը պահելու իրենց իրական նպատակների քողածածկույթ եւ հիմնական գործիք ընտրել են Արցախի «պաշտպանության» կարգախոսը։ Պատահական չէ, որ քրեական ցանկացած հանցագործության մեղադրանքին նրանք պատասխանում են. «Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում»։ Արցախը իսկապես չի լինի Ադրվեջանի կազմում հակառակ այդ թալանչիների բոլոր ջանքերին, բայց դրա համար պետք է թույլ չտալ իրենց ծրագրավորած քաոսը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կառավարության սխալներին եւ ձախողումներին, մենք դրան դեռ շատ հիմնովին կանդրադառանք, երբ անցնի մեր երկրի կայունության եւ անվտանգության անմիջական վտանգը եւ դուրս գանք արտակարգ իրավիճակներից։ Որոշ բաների մասին կխոսենք նաեւ արտակարգ դրության պայմաններում առանց թուլացնելու ճգնաժամային կառավարման վիճակում գտնվող կառավարության դիրքերը։ Քննադատելու եւ ընդդիմանալու ժամանակը դեռ կգա։ Իսկ հիմա բոլոր ջանքերը պետք է ուղղել ճգնաժամի հաղթահարմանը»։