«  Հուլիս 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան. Իսկ Փաշինյանը շարունակում է խաբել ժողովրդին

Լևոն Զուրաբյան. Իսկ Փաշինյանը շարունակում է խաբել ժողովրդին

Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիեւը հայտարարություն է արել, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական բախումը օրակարգային չէ»:

Մեծն «խաղարարար» Նիկոլ Փաշինյանի  քարոզիչները հրճված են, մատուցելով այս հայտարարությունը որպես «խաղաղության կուրսի» հաջողություն և արդյունավետության ապացույց:

Փաշինյանի և նրա քարոզիչների մտքով չի անցնում, որ իրականում սա շատ վտանգավոր ձևակերպում է: Հաջիևը չի ասում, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պատերազմը կամ ռազմական գործողությունը այլևս բացառված է: Նա որևէ կերպ չի բացատրում կրակոցները և սրումը հայ-ադրբեջանական սահմանում` խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ հայտարարված համաձայնությունից անմիջապես հետո:

Նա ընդամենը ասում է, որ պատերազմը «օրակարգային» չէ: Ով տեքստ և ենթատեքստ վերլուծել գիտի, անմիջապես կկռահի խաղաղասիրության քողի տակ թաքնված սպառնալիքը: Օրակարգը կայուն բան չէ, ինչ օրակարգային չէ այսօր, վաղը կարող է դառնալ օրակարգային: Սա նշանակում է, որ Ադրբեջանը ոչ մի իրական քայլ չի անում դեպի խաղաղություն և շարունակում է պատերազմի հնարավորությունը բաց պահել:

Իսկ Փաշինյանը շարունակում է խաբել ժողովրդին իր իբր արձանագրած դիվանագիտական «հաջողությունների» մասին:

Լևոն Զուրաբյան